Նորին Մեծություն Թագուհու դեսպանի փոփոխություն Հայաստանում
2015թ-ի սեպտեմբերից Ջուդիթ Ֆարնուորթը նշանակվել է Նորին Մեծություն Թագուհու դեսպան Հայաստանում
Ջուդիթ Ֆարնուորթը նշանակվել է Նորին Մեծություն Թագուհու նոր դեսպան Հայաստանում։ 2015թ. սեպտեմբերին նա այս պաշտոնում փոխարինել է Քեթրին Լիչին:
Ֆարնուորթը Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում իր աշխատանքը սկսել է 1991թ.-ից, զբաղեցրել է Ղրղզստանում Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Նա որպես վերլուծաբան է աշխատել Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում և Ղրղզստանում։
Իր նշանակման կապակցությամբ Ջուդիթ Ֆարնուորթն ասել է.
Ես ուրախ եմ Հայաստանում Բրիտանիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Ինձ համար մեծ առավելություն է ծառայել նման հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրում։ Հիմնվելով ներկայիս դեսպանի եւ դեսպանատան թիմի նվաճումների վրա՝ ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի կառավարության հետ իմ հետագա աշխատանքին՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա ամրապնդման համար
Ամբողջական անուն | Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթ |
Ամուսին | Քրիստոֆեր Քուք |
2012 – ցայսօր | ՆՄ դեսպան, Բիշքեք |
2008 – 2012 | փոխդեսպան և ՆՄ հյուպատոս, Կիև |
2005 – 2008 | փոխդեսպան և ՆՄ հյուպատոս, Ռիգա |
2000 – 2004 | Քաղաքական բաժնի ղեկավար, Պրահա |
1996 – 2000 | երկրորդ քարտուղար՝ քաղաքական ու մամլո հարցերով և հանրային կապեր, Կիև |
1991 – 1995 | ավագ ուսումնասիրող վերլուծաբան, Ուսումնասիրությունների և վերլուծությունների վարչություն, ԱԳՆ |
1991 | Ընդունվել է ԱԳՆ |
Follow the Foreign Office on Twitter @foreignoffice
Updates to this page
Հրապարակվել է՝ 12 May 2015Վերջին թարմացումը՝ 14 May 2015 + show all updates
-
Added translation
-
First published.