Երևանում բրիտանական դեսպանատունն իր գործունեությամբ նպաստում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մենք աշխատում ենք քաղաքական, մարդու իրավունքների, տնտեսական և մշակույթի ոլորտներում:

Իմացեք ավելին՝ այցելելով Հայաստանի և Միացյալ Թագավորության մասին նորությունների էջը

Մենք ծառայություններ ենք մատուցում Հայաստանում ապրող կամ Հայաստան այցելող բրիտանացի քաղաքացիներին:

Դուք կարող եք օգտվել Միացյալ Թագավորության կառավարության կողմից մատուցվող ծառայություններից, երբ գտնվում եք երկրում:

Հրատապ աջակցություն

Եթե ճանապարհորդում եք Հայաստանում, տեսե՛ք Հայաստանի ճանապարհորդական խորհրդատվության մեր էջը։

Եթե դուք Հայաստանում եք, և ձեզ անհրաժեշտ է խորհրդատվություն, որը ներառված չէ մեր ճանապարհորդական խորհրդատվության մեջ, ապա կարող եք կապվել մեզ հետ առցանց.

Ինչպես ստանալ արտակարգ ճանապարհորդական փաստաթուղթ

Դուք կարող եք դիմել շտապ ճանապարհորդական փաստաթղթի համար, եթե արտասահմանում եք, և ձեր անձնագիրը կորել, գողացվել, վնասվել է կամ սպառվել է դրա վավերականության ժամկետը, և դուք չեք կարող ժամանակին նոր կամ փոխարինող անձնագիր ստանալ:

Դիմեք առցանց՝ շտապ ճանապարհորդական փաստաթղթի համար։

Եթե շտապ ճանապարհորդական փաստաթղթի կարիք ունեցող անձը 16 տարեկանից ցածր է, նրա անունից պետք է դիմի ծնողը կամ խնամակալը:

Եթե դուք ճանապարհորդում եք ավելի քան 3 շաբաթ, ստուգեք` արդյոք կարող եք նոր կամ փոխարինող անձնագիր ստանալ ժամանակին ճանապարհորդելու համար:

Եթե դուք Միացյալ Թագավորության քաղաքացի չեք կամ նախկինում բրիտանական անձնագիր չեք ունեցել

Եթե վստահ չեք, ստուգեք՝ արդյո՞ք դուք Միացյալ Թագավորության քաղաքացի եք։

Եթե դուք Միացյալ Թագավորության քաղաքացի չեք, բայց կարծում եք, որ կարող եք իրավասու լինել, դիմեք մեզ՝ շտապ ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար:

Այլ հյուպատոսական ծառայություններ

Ամուսնություն

Բրիտանական դեսպանությունը կարող է տրամադրել ամուսնությունն արգելող հանգամանքների բացակայության վերաբերյալ փաստաթուղթ: Հայաստանում ամուսնանալու մասին տեղեկությունների համար այցելեք Ամուսնություն արտերկրում էջը։

Նոտարական և փաստաթղթային ծառայություններ

Բրիտանական դեսպանությունը կարող է առաջարկել այնպիսի նոտարական ծառայություններ, ինչպիսիք են ամուսնությունն արգելող հանգամանքների բացակայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելը, փաստաթղթերի պատճենը վավերացնելը և ստորագրմանը վկա լինելը: Մատուցվող ծառայությունների ամբողջական ցուցակի համար կարող եք այցելել նոտարական և փաստաթղթային ծառայությունների էջը։

Հյուպատոսական վճարներ

Տրամադրվող որոշ ծառայություններ վճարովի են: Այստեղ կարող եք տեսնել Հայաստանում հյուպատոսական վճարների ամբողջական ցանկը։

Մեր անձնակազմը

Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանում
John Gallagher

Կապը մեզ հետ


Երևանում Բրիտանական Դեսպանատուն

«Կամար» բիզնես կենտրոն, 8-րդ հարկՎազգեն Սարգսյան փողոց 2
Երևան
0010
Հայաստան

Կոնտակտային ձև
https://www.contact.se...

-
-

Մուտք և հասանելիության ժամեր

Կորպորատիվ տեղեկություն